Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16-ամյա տղան Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հափշտակել էր բջջային հեռախոս

 Օգոստոսի 20-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն եւ հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել:Ոստիկանության…

 

Օգոստոսի 20-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն եւ հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտեցին:

Նույն օրը կողոպուտը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկվեց 16-ամյա մի պատանի:

Նա խոստովանել է կատարածը:

Գողոնն առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250