Մտահոգությունը, որ փոշին կհասնի Ջերմուկին, հիմնավորված չէ. Յուրա Իվանյան
Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառավարելի է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։
«Կենսաբազմազանգության վրա ազդեցությունը գնահատվել է բավարար, իսկ ինչ վերաբերում է օդի որակի գնահատմանը, ապա փորձագետները չեն հայտնաբարվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չէ մեղմել։ Այսինքն՝ օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառավարելի է, այն բոլոր մտահոգությունները, որ փոշին կհասցնի հարակից բնակավայրերին, այդ թվում՝ Ջերմուկին, չեն հիմնավորված»,-նշեց Իվանյանը։
Լրագրողները Յուրա Իվանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք փորձաքննությունն առանձին է իրականացվել, թե դրա հիմքում ընկած են եղել «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագիտական նյութերը։
Յուրա Իվանյանը պատասխանեց՝ փորձագետներին չեն տրամադրվել միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) հաշվետվությունները։ Տրամադրվել են ամենատարբեր հետազոտություններ և ուսումնասիրություններ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։
Նմանատիպ հոդվածներ
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...
ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է տալիս: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնար...
Խորհրդային Միության հմայքը նաև նրանում էր, որ այդ երկիրը փառաբանում ու աստվածացնում էր իր հերոսներին․ Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է՝ «Ո՞վ կմտածեր...Ես կարոտախտով չեմ տառապում,...