Հետախուզվում է «Մասիվցի Անդիկ»-ի սպանության մեջ մեղադրվողը
«Մասիվցի Անդիկ»-ի սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշենք, որ նա քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր կերպով սպանությունը եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերել ու պահելը։
Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալին՝ սպանության մեջ օժանդակողին, Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նա կալանավորվել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է՝ շահադիտական դրդումներով սպանությանն օժանդակելը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկ»-ի դին։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
9.5 մլն դրամի հափշտակություն. փոխգնդապետ է կալանավորվել
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մե...
Հոնկոնգի ոստիկանությունը ևս 29 ցուցարար է ձերբակալել
Հոնկոնգի ոստիկանությունը հայտնում է, որ անցած գիշեր ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ 29...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...