Գորիսն ու Կապանը կապող զբոսաշրջային արահետ է բացվել
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օգոստոսի 24-ին Սյունիքի մարզում մասնակցել է Լեգենդների արահետի բացմանը, որը կապում է Գորիս ու Կապան քաղաքները: Այս մասին տեղեկացնում են ԵՄ դեսպանի գրասենյակից։
Արահետը նախագծվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ հյուրերը փորձարկել են արահետի 5կմ-ը՝ հնարավորություն ունենալով տեսնել Կախարդական անտառը:
«Շատ ուրախ եմ մասնակցել Լեգենդների արահետը պաշտոնական բացմանը: Համայնքային զարգացումը ԵՄ առաջնային գերակայություններից է, և իմ անձնական ուշադրությունն ուղղված է այն նախաձեռնությունների խթանմանը, որոնք թույլ են տալիս Հայաստանի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին վայելել այս երկրի գեղեցկությունը, միևնույն ժամանակ ակտիվ կենսակերպ վարել: Կարող եմ միայն խրախուսել ձեզ արշավ պլանավորել Լեգենդների արահետում և բացահայտել թեյատները, հյուրատները, Կախարդական անտառն ու այլ ծառայություններ, որոնք համայնքի բնակիչները ստեղծել են ԵՄ աջակցությամբ»,- նշել է ԵՄ դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադար...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...
Սարը չի ամուլ, որոշողներն են ամլիկ․ Լյովա Խաչատրյան
ԱԺ նախկին մի քանի գումարումների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի դիրքորոշումը Ամուլ...