Ֆրանսիացի ռեփերի տեսահոլովակի նկարահանումներից հետո կրակոցներ են հնչել. կան տուժածներ
Ֆրանսիայում՝ Փարիզի արվարձաններում, ռեփեր Booba-ի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ այն ժամանակ, երբ արտիստն արդեն հեռացել էր դեպքի վայրից, և մնացել էին միայն նկարահանման խմբի աշխատակիցները: Այս մասին հայտնում է Europe1-ը:
Նկարահանման հրապարակի մոտակայքում եղել է մոտ 20 հոգի, որոնք ցանկացել են ռեփերի հետ նկարահանվել: Վերջում, սակայն, աժիոտաժ է սկսվել, հնչել են կրակոցներ, հավաքվածները միմյանց ծեծել են մահակներով:
Այս ամենի հետևանքով երեք հոգի, այդ թվում նաև՝ տեսահոլովակի ռեժիսորը, վնասվածքներ են ստացել:
Կրակողները փախել են դեպքի վայրից՝ մինչև ոստիկանության գալը: Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
1100 բնակիչ տարհանվել է․ Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները
Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտութ...