Երևանում բախվել են Opel Astra G և Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները. կան հոսպիտալացվածներ
Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Արսեն Հ.) և «Opel Corsa» մակնիշի (վարորդ՝ Գուրգեն Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ռաֆայել Ս.-ն (ծնված 2015 թ.) տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Քնարիկ Ա.-ն (ծնված 1959 թ.), Լուսինե (ծնված 1980 թ.) և Նելլի (ծնված 1981 թ.) Մ.-ները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Լուսինե և Նելլի Մ.-ները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Քնարիկ Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Վարորդներին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: