Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին մեքենաներ են բախվել միմյանց. տուժածների մեջ երեխաներ կան
Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes C140» (վարորդ՝ Տարոն Ա., ծնված 1992 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կարեն Վ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C140» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տարոն Ա.-ն և ուղևորներ՝ Աստղիկ Մ.-ն (ծնված 1994 թ.), Արփինե (ծնված 2017 թ.) և Արթուր (ծնված 2019 թ.) Ա.-ներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Համլետ Վ.-ին (ծնված 1984 թ.). ով տեղափոխվել է Սևանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...