Ծեծկռտուք՝ ատոմակայանի աշխատակիցների մասնակցությամբ
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Shamshyan.com-ը:
Քրգործը հարուցվել է օգոստոսի 11-ին Արմավիրի մարզի «Դալարիկի Ձոր Դրախտ» հանգստի գոտում՝ Դալարիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Հակոբյանին մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստով:
Օգոստոսի 20-ին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչներ 32-ամյա Մհեր Մելիքյանին, 34-ամյա Արմեն Սայանին, 37-ամյա Կարեն Հովոյանին, 37-ամյա Արտակ Մարտիրոսյանին և 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանին:
Նշված անձինք կասկածվում են հանգստի գոտում Ա. Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ: Պարզվել է նաև, որ ծեծկռտուքին մասնակցություն է ունեցել Մեծամոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վոլոդյա Բարսեղյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Բարսեղյանն աշխատում է ատոմակայանում՝ որպես փականագործ, Մ. Մելիքյանը՝ որպես հերթափոխի պետ, Ա. Սայանը՝ որպես ճարտարապետ, իսկ Ա. Մարտիրոսյանը՝ ատոմակայանի «Շին» ՓԲԸ-ում որպես մոնտաժող:
Դեպքի մասին բացատրություններ տալուց հետո բոլորը բաց են թողնվել: Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտ...
Հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Մարտ Բաբայանից ՌԴ-ում մեծ չափի գումար են շորթել
Լենինգրադի մարզի իրավապահները ձերբակալել են 56-ամյա մի քաղաքացու՝ ավտոսերվիսի սեփականատիրոջ, ով կասկածվում է «Հայաստանի...
Ուզում էր երեխաներիս առևանգել ու Շվեյցարիա տանել. գյուղապետը մանրամասնում է
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 20-ին Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի ղեկավար Վաչագան Դավթյանը ոստիկանություն հաղոր...