Ամուլսարի աշխատելն ու չաշխատելը կունենա տնտեսական ազդեցություն. Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի չաշխատելը պետական բյուջեի եկամուտների վրա:
Ջանջուղազյանը նշեց՝ այս դեպքում չի կարելի ասել, որ դա «հարված» կլինի բյուջեի համար, սակայն կունենա որոշակի ազդեցություն:
«Պետական բյուջեի եկամուտների կանխատեսում չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը և մակրոցուցանիշները, հետևաբար, առանձին կազմակերպության ազդեցության մասին դատողությունը տեղին չէ, ինչ չափով որ ազդեցություն կունենա աշխատելու դեպքում, նույն չափով էլ՝ չաշխատելու դեպքում»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...