Volkswagen Tօuareg-ը Կոտայքի մարզում բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ
Օգոստոսի 18-ին՝ ժամը 01:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Tօuareg» մակնիշի (վարորդ` Կարեն Ջ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ Սոֆի Բ.-ին (ծնված 1984 թ.), վերջիններս հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, իսկ մյուս ուղևորը՝ Արմեն Բ.-ն (ծնված 1986 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...