Երևանում կրակոցներ արձակած տղամարդուն բերման են ենթարկել. զենքեր են հայտնաբերվել
Երեկ՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բնակիչ, 27-ամյա Արմեն Հ.-ն է, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի օդամղիչ ատրճանակ՝ իր պահունակով:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն. Հ.-ն բերման ենթարկվելուց րոպեներ առաջ նշված ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Բակունցի փողոցի 11 շենքի մոտակայքում («Մուշ» խանութի մոտ) վիճաբաություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցի ձայներ են լսվել:
Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, նշված շենքի բակում եղած աղմուկը դադարեցնելու նպատակով նույն շենքի բնակիչ, 40-ամյա Ալեն Մ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բակում իրեն պատկանող «Բայկալ» տիպի հրացանով մի քանի անգամ օդ է կրակել:
Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են նշված հրացանը՝ փամփշտանոցում մեկ կրակված պարկուճով և մեկ պարկուճ էլ հայտնաբերվել է բակում:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...