Ոստիկանները «Կանեփ-կակաչ 2019» օպերացիա են իրականացրել Ազգային ժողովում. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ Ազգային Ժողովի նամակների բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մուշեղ Հ.-ն է, ում մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և ձեռնաշղթա (կանդալ): Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն Արաբկիրի ոստիկանությունում Մուշեղ Հ.-ն հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի անվտանգության պետ է: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մուշեղ Հ.-ն բաց է թողնվել:
Նմանատիպ հոդվածներ
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...