Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի 125 կմ-ին, Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում՝ ժ. 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի այդ հատվածում կարգելվի կիսակցորդիչներով և կցորդիչներով մեքենաների երթևեկությունը: Մնացած բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ կլինի:
«Նման ռեժիմով երթևեկությունը կվերահսկվի պարեկային ոստիկանության կողմից»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Արդյո՞ք վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխություն է սպասվում
ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության եւ ճանապարհայի...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Նոր սելֆի՝ Փաշինյանների ընտանիքից
Մարիամ Փաշինյանն իր Instagram-ի էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար՝ ծնողների և քրոջ հետ: