Սյունիքում 150–ից ավելի փրկարարներ, զինվորներ ու ոստիկաններ մարում են եղևնու և գիհու անտառի հրդեհը. ԱԻՆ. նոր մանրամասներ
Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում:
Այս պահին հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ: Հրդեհը չի սպառնում բնակավայրերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին: Այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Tesla ավտոմեքենան պայթել է երթևեկելիս․ կան տուժածներ
Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել: Instagram-ի օգտատերերից մեկի հրապարակած կադրերում երևում է Te...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխային հարվածում է ասֆալտին՝ պաշտպանելով իր որդուն
Տղամարդն ամբողջ ուժով նետել է 10-ամյա տղային գետնին՝ պաշտպանելով որդուն, իսկ այժմ ապաշխարում է: Նա պատրաստվում է խոստովա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղետյալ արագիլներ․ այն ինչ տեսանք` իրոք որ ողբերգություն է․ Հայկ Ա. Մարտիրոսյան
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է իր և «Դեպի կայուն էկո համակարգեր»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Հաճն քաղաքում հրդեհ է բռնկվել. մեկնել է ԱԻՆ 5 մարտական հաշվարկ
Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայ...