Պատահարներ Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Հաճն քաղաքում հրդեհ է բռնկվել. մեկնել է ԱԻՆ 5 մարտական հաշվարկ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում…

Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պարզվել է, որ այրվում է բուսածածկույթ և ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 02:13-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ և ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250