ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղետյալ արագիլներ․ այն ինչ տեսանք` իրոք որ ողբերգություն է․ Հայկ Ա. Մարտիրոսյան
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է իր և «Դեպի կայուն էկո համակարգեր» ՀԿ ղեկավար Կարեն Աղաբաբյանի նախաձեռնության մասին՝ աղետյալ արագիլներին փրկելու հետ կապված, որտեղ մասնավորապես նշվում է․
«Արագիլն ինձ համար Հայաստանի էկոհամակարգի կարևորագույն բաղադրիչ է, ազգային խորհրդանիշ և Արարատյան դաշտի վաղնջական բնակիչ: Հայաստանի իսկական սիմվոլը ոչ թե նուռն է, որ ազգային խորհրդանիշ է դարձել նաև Ադրբեջանի և Իսրայելի համար, այլ հենց արագիլը: Բնության հանդեպ արդեն մի քանի տարի գործվող հանցագործությունների արդյունքում, որոնք Արարտյան դաշտում իրենց գագաթնակետին հասան այս տարի` հայկական արագիլը ոչնչացման եզրին է հայտնվել: Համաձայն ՀՀ կառավարության եզրակացության` ձկնաբուծարանների գործունեության արդյունքում այս եզակի թռչունն աղետի է մատնվել: Չնայած դրան` քրեական գործ չկա, որևէ ձկնաբուծարան անմիջապես փակված չէ` մինչ հետաոննության ավարտը, ինչպես դա կաներ յուրաքանչյուր իր երկիրը սիրող կառավարություն: Պետության մասնակցությունը փրկության գործին մինիմալ է: Ըստ բնապահպանների` առավել մեծ մասնակցության հույսեր դեռևս կան: Արագիլներին աղետից փրկելուն նպաստելու առաքելություն ստանձնել եմ` գիտակցելով խնդրի կարևորությունը և ականատես լինելով բնապահպանների ու տեղի որոշ բնակիչների նվիրական, ու հուսահատ ջանքերին: Երեկ փրկարարական աշխատանքների համակարգող Կարեն Աղաբաբյանի հետ այցելել եմ Արարատի մարզ: Այն ինչ տեսանք` իրոք որ ողբերգություն է: Ակնկալում ենք կամավորների և արտասահմանից օգնելու ցանկություն ունեցողների լուրջ և ծավալուն արձագանք: Յուրաքանչյուր օր ավելի է մոտեցնում Հայաստանի արագիլների անխուսափելի կորուստը: Մեզ հետ կարելի է կապվել կամ իմ և իմ էջի միջոցով, կա´մ այցելելով Կարեն Աղաբաբյանի` Armenian Birdwatching Association ֆեյսբուքյան էջ: Արագ արձագանք ենք ակնկալում հատկապես ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից: Շնորհակալություն»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Tesla ավտոմեքենան պայթել է երթևեկելիս․ կան տուժածներ
Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել: Instagram-ի օգտատերերից մեկի հրապարակած կադրերում երևում է Te...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխային հարվածում է ասֆալտին՝ պաշտպանելով իր որդուն
Տղամարդն ամբողջ ուժով նետել է 10-ամյա տղային գետնին՝ պաշտպանելով որդուն, իսկ այժմ ապաշխարում է: Նա պատրաստվում է խոստովա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Հաճն քաղաքում հրդեհ է բռնկվել. մեկնել է ԱԻՆ 5 մարտական հաշվարկ
Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ հրդեհ Գոռավան գյուղում. այրվել է անասնակեր, ջերմահարվել են ծառեր
Օգոստոսի 10-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Վազգեն Սարգսյան փողո...