Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ բախումներ են տեղի ունեցել արաբների և ոստիկանների միջև
Երուսաղեմի պատմական կենտրոնում գտնվող կրոնական սրբավայրում՝ Տաճարի լեռան մոտ, կիրակի բախումներ են տեղի ունեցել իսրայելական ոստիկանության և տեղի արաբա-մահմեդական համայնքի ներկայացուցիչների միջև:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին հակամարտության հետևանքով, որը տեղի է ունեցել Կուրբան Բայրամ մահմեդական զոհաբերության տոնի մեկնարկին զուգահեռ, տուժածներ կան: Կուրբան Բայրամով ավարտվում է հաջը՝ ի նշան Իբրահիմ մարգարեի զոհաբերության: Այս տարի տոնի (օգոստոսի 11-15) մեկնարկը համընկել է հրեական ծոմի հետ, երբ հրեաները սգում են հնում կործանված տաճարների համար:
Պաղեստինյան աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունը աղմկային նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառում:
Մտավախություն ունենալով անկարգությունների հրահրումից՝ իրավապահ մարմիններն ավելի վաղ արգելել էին սրբավայր այցելել ոչ մահմեդականներին:
Տաճարի լեռան տարածքում երկու մզկիթ է կանգուն, որոնք կառուցվել են հնագույն հրեական տաճարների ավերակների վրա և համարվում են մահմեդական աշխարհի կարևորությամբ երրորդ սրբավայրը: Համալիրի շուրջ բախումները նախկինում բազմիցս պատճառ են դարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման համար:
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան
Երեկ՝ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռ...
Կիեւյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Արտակարգ դեպք. Պն մայորը հարձակվել է ոստիկանների վրա․ ՃՈ-ն ցանկացել է խմածությունը ստուգել
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբա...