Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. կան կուտակված ավտոմեքենաներ:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան
Երեկ՝ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռ...
Արտակարգ դեպք. Պն մայորը հարձակվել է ոստիկանների վրա․ ՃՈ-ն ցանկացել է խմածությունը ստուգել
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբա...
Ողբերգական դեպք Գորիս-Երևան ճանապարհին․ ավտովթարից վարորդը մահացել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տ...
Արզական գյուղում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
Օգոստոսի 11-ին՝ ժամը 01:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնվա...