Դարն ապրած ծառի տապալման պատճառով վնասվել է «Սպայկա» ընկերությանը պատկանող Volvo մակնիշի մեքենան
Երեկ ժամը 19։50-ի սահմաններում Մելքումով փողոցում դարն ապրած չորացած ծառն արմատից պոկվել և տապալվել է գետնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ընկել ու վնասել է այդ պահին նշված փողոցով անցնող «Սպայկա» ընկերությանը պատկանող Volvo մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։ Դավիթաշենի և Աջափնյակի կանաչապատման աշխատողները հատուկ էլեկտրական սղոցների միջոցով մասնատցին ծառը և այն տեղափոխեցին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար
ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովը, ով հետո...
Ողբերգական դեպք Գորիս-Երևան ճանապարհին․ ավտովթարից վարորդը մահացել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տ...
Արտակարգ դեպք․ մայրն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց մեքենայում բռնկված հրդեհից
Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում...
Մոսկվայի օդանավակայաններում 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում ուրբաթ առավոտյան ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել՝ եղանակային անբարենպաստ պայման...