Ապօրինի ծառահատում Լոռիում. հատվել են հաճարենիներ
Հուլիսի 30-ին Բերդավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել էր «ԶԻԼ» մեքենա՝ բեռնված փայտանյութով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, նյութերի նախապատրաստման ընթացքում Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող նշված մեքենայի զննությամբ, բեռնաթափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ շինափայտ, ինչը չի համապատասխանում ներկայացված, մեկ այլ քաղաքացու անվամբ անտառպետության կողմից դուրս գրված փայտանյութի համար տրված փաստաթղթին: Նշված քաղաքացին բացատրություն է տվել, որ շինափայտը պատկանում է իրեն և այն պատրաստել է ինքը Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության պահաբաժիններից մեկից 2 հատ «Հաճարենի» տեսակի ծառ բենզասղոցով հատելու միջոցով:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան
Երեկ՝ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռ...
Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար
ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովը, ով հետո...
Ողբերգական դեպք Գորիս-Երևան ճանապարհին․ ավտովթարից վարորդը մահացել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տ...
Արտակարգ դեպք․ մայրն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց մեքենայում բռնկված հրդեհից
Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում...