Հրդեհ Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում. ԱԻՆ
Այսօր, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik Արմենիային Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը տեղեկացրել է, որ Շիրակի մարզի փրկարարական վարչությունը հրդեհի մասին ահազանգն ստացել է ժամը 15:55-ին։ «Այս պահին տարածքում ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այրվում է չոր խոտածածկ տարածք։ Հրդեհը օդանավակայանի տարածքից բավական հեռու է,-նշեց Գյոզալյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
8000 քմ տարածք է այրվել Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասի...
Հրդեհ՝ «Երևան Սիթի»-ի պահեստում
Օգոստոսի 8-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմար...
Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար
ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովը, ով հետո...
Երևանում՝ Նորքի ջրատարում, հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan
Oգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում ոստիկան...