«Փյունիկ»-ը պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին. 0:4
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալեց անգլիական «Վուլվերհեմփթոն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեներին թիմերը հավասար պայքար էին ծավալել և միմյանց հաճախակի անհանգստացնում էին սուր գրոհներով: Հետագայում «Վուլվերհեմփթոն»-ը մեծացրեց ճնշումը «Փյունիկ»-ի դարպասին և 29-րդ րոպեին տուգանային հրապարակից շեշտակի հարվածով գոլի հեղինակ դարձավ Մեթ Դոերթին: Խաղակեսի վերջնամասում անգլիական ակումբը կրկին օգտագործեց իր հնարավորությունը և կրկնապատկեց հաշվի առավելություընը: Դիպուկությամբ աչքի ընկավ Խիմենեսը:
Երկրորդ կեսի հենց մեկնարկին «գայլերը» խփեցին նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ նույն Խիմենեսը: Ամբողջ երկրորդ կեսի ընթացքում գնդակին և նախաձեռնությանը տիրում էր «Վուլվերհեմփթոն»-ը: Հանդիպման վերջնամասում հայկական ակումբի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն «Վուլվերհեմփթոն»-ի կազմում անվրեպ իրացրեց Ռուբեն Նևեսը: Ի վերջո, հայկական ակումբը խոշոր հաշվով պարտվեց՝ 0:4:
Հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հետևում էր 13.050 երկրպագու:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, Անգլիայում:
Նմանատիպ հոդվածներ
Տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են, չեմ հասկանում, թե որտեղից են վերցնում․ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից առաջ հարցազրույց է տվել BBC-ին, որի ընթա...
Միլիարդատերը մտադիր է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել
«Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը խոստովանել է, որ մտածել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի...
Լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է․ «Խաղաղության մարտիկ» մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մ...
Հենրիխ Մխիթարյանը ստացավ դեղին քարտ․ «Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայում
Լոնդոնի «Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության անդրանիկ տուրո...