ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացուն դանակով վնասած գրպանահատը ոստիկանությունում է
Օգոստոսի 5-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ երթուղային ավտոբուսում իր և մի քանի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Օգտատիրոջ բնորոշմամբ նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն։ Օգտատերը նաև լուսանկար էր տեղադրել։
Հրապարակումից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։
Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ բժիշկ Վահրամ Բուղադարյանը ահազանգել էր, որ գրպանահատներից մեկի հետ ընդհարում է ունեցել տրանսպորտում, ինչից հետո հանցագործը դանակով վնասել է իրեն։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս են Իսպանիայում պատժել սառնարանը ձորը նետած տղամարդուն
Իսպանիայում ոստիկանությունը ստիպել է քաղաքացուն քաղաքն աղտոտելու համար տուգանք վճարել։ Տղամարդն արդեն շարքից դուրս եկած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 տարեկան աղջիկը ցած է նետվել Կիևյան կամրջից
Քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից (լրացված) «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում բերման է ենթարկվել 26 անձ
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրղզստանի նախկին նախագահի հայտարարությունը․ 1 զոհ և տասնյակ վիրավորներ․ հրդեհ (թարմացված)
«Ես այս պահին անվտանգ վայրում եմ և ձերբակալված չեմ, իսկ երեկ զենք եղել է ինձ մոտ, երբ տղաները բարձացել են 3-րդ հարկ։ Ես...