ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում բերման է ենթարկվել 26 անձ
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Տարբեր կասկածանքներով և հանրային վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 26 անձ։ Նախկինում դատապարտված և մարզում բնակվող անձանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են հացագործության դեպքեր։ Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել, երեք տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Բացի այդ, երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 94 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս են Իսպանիայում պատժել սառնարանը ձորը նետած տղամարդուն
Իսպանիայում ոստիկանությունը ստիպել է քաղաքացուն քաղաքն աղտոտելու համար տուգանք վճարել։ Տղամարդն արդեն շարքից դուրս եկած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 տարեկան աղջիկը ցած է նետվել Կիևյան կամրջից
Քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից (լրացված) «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն...
Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ ա...
Օրը ցերեկով հերթական դրիֆտը․ «ճռիկներ» Դալմայի մոտ
Քիչ առաջ Aurora News-ը իր ռադիոլսողներից տեսանյութ է ստացել, թե ինչպես է կարմիր մեքենան դրիֆտ անում Դալմա առեւտրի կենտրո...