ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրղզստանի նախկին նախագահի հայտարարությունը․ 1 զոհ և տասնյակ վիրավորներ․ հրդեհ (թարմացված)

«Ես այս պահին անվտանգ վայրում եմ և ձերբակալված չեմ, իսկ երեկ զենք եղել է ինձ մոտ, երբ տղաները բարձացել են 3-րդ հարկ։ Ես կրակել եմ օդ 5-6 անգամ», -այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է երկրի նախկին նախագահը ու նշել, որ ինքը զգուշացրել է, որ չի հանձնվելու։ Աթամբաեւն ասել է, որ փորձել է այնպես կրակել, որ ոչ ոքի գնդակը չդիպչի, սակայն հակառակ կողմից տղաներին կոչ էին անում գնալ առաջ։ Նախկին նախագահը նաև կոչ է արել չկրակել խաղաղ բնակիչների վրա, քանի որ այժմյան իշխանությունները թիրախավորել են նաև բնակիչներին, իրենց ճանապարհը ազատելու համար, որը միայն էլ ավելի զոհերի կհանգեցնի։ 

 

 

Այսօր Ղրղզստանում սկսվել է Անվտանգության խորհրդի նիստը Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին: Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Այսօր՝ առանց մամուլի ներկայության ընթացող նիստի օրակարգում է 2019 թվականի օգոստոսի 7-ին ստեղծված իրավիճակի հետ կապված անվտանգության եւ իրավակարգի ապահովման մասին» հարցի քննարկումը:

Երեկ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում ձեռնարկել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ուժով բռնելու փորձ, որը տապալվել է:

 

Ղրղզստանում գիշերը շարունակվել են բախումները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Կոշ Տայ գյուղում գտնվող տան մոտակայքում՝ նրա կողմնակիցների և հատուկ ջոկատայինների միջև:

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, բախումների հետևանքով հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել է: Վերջին տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասել է 36-ի:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Աթամբաևի տան մոտակայքում հրդեհ է բռնկվել, կրակոցներ էին լսվում:

Հատուկջոկատայինները փորձել են ձերբակալել Աթամբաևին, սակայն դա նրանց չի հաջողվել, ինչից հետո վերջիններս երկրորդ գրոհն են սկսել:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևին ցանկանում են ձերբակալել հարցաքննության ներկայանալու ծանուցումներն անտեսելու համար:  

 

Ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանը կողմ է քվեարկել Աթամբաեւին անձեռնմխելիությունից եւ նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել:

Աթամբաեւը մեղադրվում է հողատարածքների վերափոխման, Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման, ջերմաէլեկտրակայան ածուխի անօրինական մատակարարման, ինչպես նաեւ Քոյ-Տաշում բնակելի տուն կառուցելու համար անօրինական ճանապարհով հողատարածք ստանալու մեջ:

Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ որոշումը հակասահմանադրական է:

Աթամբաեւը ղեկավարել է Ղրղզստանը 2011-2017թթ. եւ դարձել է երկրի առաջին ղեկավարը, որն ինքնակամ հեռացել է պաշտոնից առաջին ժամկետի ավարտից հետո: Հենց նա է նախաձեռնել այդ պաշտոնին գործող նախագահի թեկնածուի առաջադրումը: Անցած տարվա գարնանը Աթամբաեւը հրապարակավ խոստովանեց Ժեենբեկովի հետ լուրջ տարաձայնությունների առկայությունը: