Մրգաշատի դաշտերում 29-ամյա քաղաքացին զենքի հետ անզգույշ վարվելով՝ վնասել է ինքն իրեն
Օգոստոսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մրգաշատ գյուղի 29-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Ըստ հետաքննությամբ ձեռքբերված նախնական տվյալների` դեպքը տեղի է ունեցել Մրգաշատ գյուղի դաշտերում: Ժամը 14-ի սահմաններում, որսի ժամանակ քաղաքացին 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով պատահական վնասել է ինքն իրեն:
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտ անողներին քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինությա...
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումները մատուցելու են ծառայություններ
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը՝ օգոստոի 3-ին, անձնագրային...
ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ ռեժիմով
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ...
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...