Վկա ունենք. ներքին գործերի նախարարը հրամայել է պապայիս ծեծել. Մուշեղ Սաղաթելյանի որդի. armdaily
Հունիսի վերջին ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս.Սաֆարյանի և Վ.Գրիգորյանի բողոքը՝ մասնակիորեն), և բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
ArmDaily.am-ին Սաղաթելյանի որդին՝ Սևադան հայտնեց, որ դատական առաջին նիստը նշանակված է օգոստոսի 5-ին։
«Ես մտածում եմ, որ սխալ ցուցմունք տվածները՝ դատավորը, դատախազը պետք է արժանի պատիժը ստանան, պատասխան տան օրենքի առաջ, եթե դատարանը չպատժի, մենք մեր ձևով դա կանենք»,- լրատվականին փոխանցել է Սաղաթելյանի որդին։
Նա նշել է, որ լիահույս է, որ դատարանը արդար կլինի, այլապես․ «Ես կորցնելու բան չունեմ, մեզ հասցրած տանջանքների ու ապրումների համար պետք է վճարեն բոլորը։ Կոնկրետ նախկին ՆԳՆ նախարար Հայկ Հարությունյանը հրաման է տվել, որ 2008-ին պապայիս բռնեն ծեծեն, մենք վկա ունենք»,-եզրափակել է Սևադա Սաղաթելյանի որդին։
Նմանատիպ հոդվածներ
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...
ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք՚. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքի իր էջում գրառում ու լուսանկար հրապարակել. ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ...
«Սանիթեքի» մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում. հայտարարություն
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հաս...
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումները մատուցելու են ծառայություններ
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը՝ օգոստոի 3-ին, անձնագրային...