Ստամբուլյան կոնվենցիայի պատճառով Սասուն Միքայելյանը հայտնվել է երկու քարի արանքում. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից իրենց պատգամավորներին հորդորում են, որ եթե դեմ են Ստամբուլյան, տխրահռչակ կոնվենցիայի վավերացմանը, ապա «հանգիստ նստեն տեղները» ու աչքի չընկնեն, իսկ եթե կողմ են՝ զբաղվեն դրա ակտիվ քարոզչությամբ, բայց իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Այն այլեւս քաղաքական հարց չէ, այլ դարձել է լակմուսի թուղթ։ Կոնվենցիային կողմ լինելու խարանը ոչ ոք չի ուզում դաջել իր ճակատին։ Կոնվենցիային դեմ կամ կողմ լինելը ազգային կամ հակազգային լինելու հատկանիշ է ձեռք բերում՝ անկախ աշխարհաքաղաքական նախընտրություններից ու ճաշակից։ Այս ամենը հաշվի առնելով՝ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտնվել է երկու քարի արանքում։ Նա մի կողմից՝ յուր շրջապատին վստահեցնում է, որ գնալու է եւ միանա կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին, մյուս կողմից՝ փորձում է ձգձգել՝ տարբեր պատճառաբանություններով։ Թե արդյոք իր մեջ այդքան ինքնուրույնությունը կգտնի Ս. Միքայելյանը՝ եւս մեկ անգամ հակառակվելու իր քաղաքական թիմին եւ փրկելու իր դեմքը, ցույց կտա ժամանակը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...