ՀՀ քաղաքացիները դեռ Եգիպտոսում են. հյուպատոս
Մոտ 100 ուղևոր չկայացած չվերթի պատճառով մնացել են Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիները դեռ Եգիպտոսում են։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Կահիրեում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։
«Այս պահի դրությամբ քաղաքացիները դեռևս գտնվում են Եգիպտոսում, դեսպանությունը մշտական կապի մեջ է թե՛ քաղաքացիների, թե՛ ավիափոխադրողի հետ։ Մոտակա ժամերին հույս ունեն նոր տեղեկատվություն հրապարակել։ Ամենայն հավանականությամբ չվերթն այսօր մինչև երեկո կկայանա»,– ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանից Եգիպտոս մեկնած մոտ 100 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք Հուրգադա–Երևան OTF 370 ավիաչվերթը հետաձգելու պատճառով։ A&R tour ընկերությունը տոմսեր և տուրեր է վաճառել Եգիպտոս (Շարմ էլ Շեյխ և Հուրգադա), հետո չեղարկել է բոլոր չվերթերը։
Երեկ առավոտից Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` A&R tour ընկերության հաճախորդների ազգականները հավաքվել էին ընկերության գրասենյակի մոտ։
Նրանց միացել էին այլ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ, որոնք A&R tour–ի միջոցով փաթեթներ են ամրագրել։ Նրանք պարզաբանումներ էին պահանջում չվերթն ուշացնելու համար, որի հետևանքով Հայաստանի ավելի քան 120 քաղաքացի չեն կարողանում տուն վերադառնալ։
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...