Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber-ը։
Որոշ ժամանակ առաջ նա Twitter-ում գրել էր. «1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ․ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»:
Օզարասլանին իր ռասիստական գրառման համար դատապարտել էին ոչ միայն ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, այլև անգամ իր որոշ կուսակիցներ։
Հայտնի է դարձել, որ նրա արած գրառումն այժմ ներկայացվել է կուսակցության կարգապահական խորհրդի քննարկմանը։ Նախաձեռնողը եղել է ԱԶԿ-ի նահանգային գրասենյակի ղեկավար Մեհմեթ Էլլիբեշը։ Թե երբ պետք է տեղի ունենա կուսակցական կարգապահական խորհրդի նիստը, առայժ հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...