Արտակարգ դեպք. Ավտովթարից հետո վարորդներից մեկը դանակով փորձել է հաշվեհարդար տեսնել մեկ այլ վարորդի հետ
Այսօր, հուլիսի 26-ին արտակարգ ու տարօրինակ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում Արգիշտի փողոցում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 070 VG 01 համարանիշի, Toyota մակնիշի B424 XM 777RUS համարանիշի և BMW մակնիշի 35 QM 603 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրն էին պահում, քաղաքացիները նրանց տեղեկացրեցին, որ վարորդներից մեկը վթարից հետո ավտոմեքենայից դուրս է եկել ու խոհանոցային մեծ դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին․ «Եթե ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին ու գրագետ ձևով չվնասազերծեին դանակով զինված վարորդին, ապա կարող էր դեպքն այլ ընթացք ստանար»։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
Ողբերգական ավտովթար Արցախի հանրապետությունում․ ГАЗ-31105-ը 200 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ինչպե...
Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով այս պահին Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի. դեսպանություն
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս...