Վրաստանի կառավարությունը ՌԴ-ից տարանցիկ չվերթները կսուբսիդավորի մինչև 600 հազար եվրոյով
Վրաստանի կառավարությունը Ռուսաստանից տարանցիկ չվերթները կսուբսիդավորի մինչև 600 հազար եվրոյի չափով:
Պատգամավոր Դմիտրի Ցքիտիշվիլիի մեկնաբանությամբ՝ կառավարության այդ որոշումն ուղղված է Վրաստանի քաղաքացիների աջակցությանը:
«Դա արվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Վրաստանի քաղաքացիների համար: Պետությունը պարտավոր է ապահովագրել Վրաստանում ապրող և աշխատող մարդկանց համար առկա ռիսկերը», -ասել է պատգամավորը:
Խոսքը վերաբերում է Ռուսաստանից, Երևանով տարանցմամբ, Թբիլիսիի և Բաթումիի ուղղությամբ իրականացվող չվերթներին:
Համապատասխան պայմանագիրը կնքելու է «Վրաստանի օդանավակայանների միությունը»: Խոսքը վերաբերում է յուրաքանչյուր ուղևորի համար 90 եվրոյից ոչ ավել փոխհատուցմանը:
Որոշման մեջ չի հստակեցվում, թե որ ավիաընկերության հետ է նախատեսվում պայմանագիր ստորագրել, սակայն այս պահի դրությամբ, Ռուսաստանից Երևանով տարանցիկ չվերթներն իրականացնում է միայն «Ջորջիան Էյրվեյզը»՝ Հայաստանում գործընկեր ավիաընկերության աջակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...