Սևանի կենսամիջավայրում մուտացիաներ են հայտնաբերվել. Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հաշվետվության կարգով տեղեկացնեմ, որ այսօր Հանրային խորհրդի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Սևանի խնդրին։ Խնդիրը ներկայացնող ՀԽ անդամ պարոն Յուրի Ջավադյանին և Շրջակա միջավայրի նախարարության վարչության պետ Էդգար Փիրումյանին իմ կողմից հարցեր ուղղվեցին մինչ այժմ տեղացի ու արտասահմանցի փորձագետների կատարծ ուսումնասիրությունների արդյունքների, ինչպես նաև՝ այժմ լճի վիճակի ու ջրի կեղտոտ փիրուզագույն գույնի վերաբերյալ։ Ինչպես պարոն Փիրումյանը հայտնեց՝ գերմանացի ուսումնասիրողները իրենց վերջնական եզրակացությունը դեռևս չեն ներկայացրել։
Գրեթե նույն վիճակն է հայ ուսումնասիրողների դեպքում, ինչը հաստատեց պարոն Յուրի Ջավադյանը։ Սպասենք արդյունքներին ու բոլոր գործոնների գնահատմանը։ Ինչ վերաբերում այժմյան վիճակին, Փիրումյանը հայտնեց, որ լճի երեք՝ վերին, միջին, ստորին շերտերում այժմ նորմալին մոտ է, հատակի մասում որոշ շեղումներով, իսկ գույնի ֆենոմենն էլ բացատրեց անջատված կալցիումով։ Հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը իմ տված հարցի մասով ասաց, որ հատակային շերտում 4 աստիճան ջերմաստիճանը, չնչին բացառություններով, մի քանի աստիճանով տարբերվում է նորմայից, ինչը վտանգավոր է։ Բացի այդ հավելեց, որ կենսամիջավայրում մուտացիաներ են հայտնաբերված, հավանաբար լիճը թափվող թափոնների պատճառով։ Իհարկե, բոլորն են համակարծիք, որ սա չի նշանակում, թե Սևանը վտանգված չէ։ Իսկ Սևանի հարցով գերխորը, պրոֆեսիոնալ քննարկում մեր Ինստիտուտում սպասեք մոտ ժամանակներս»:
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...