Հուրգադայում մնացած մոտ 100 ՀՀ քաղաքացիների վերադարձը կկազմակերպի. տուրիստական կազմակերպության տնօրեն
Հուրգադայում գտնվող 100 ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձնելու աշխատանքներում ներգրավված է նաև ԱԱԾ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Էյ Ընդ Ար» տուրիստական ընկերության տնօրեն Անի Ալեքսանյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հայտարարելով, որ այլ տեղեկություններ իրավասու չէ հայտնել: Այս մասին տեղեկանում ենք SHANTNEWS.am-ից:
Ավելի ուշ, տուրիստական կազմակերպության տնօրեն Անի Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եղել է Ազգային անվտանգության ծառայությունում ու քննարկել է ստեղծված իրավիճակը: Իր խոսքերով՝ առաջիկայում բոլոր քաղաքացիների գումարները կվերադարձվեն:
Անդրադառնալով Հուրգադայում մնացած քաղաքացիներին՝ նա հայտարարեց, որ այժմ աշխատանքներ են իրականացվում՝ նրանց՝ Հայաստան վերադառնալու գործընթացը հնարավորինս արագ իրականացնելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում ՀՀ մոտ 100 քաղաքացի կա։
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող 100 ՀՀ քաղաքացիների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել տուրիստական կազմակերպության գրասենյակի տարածքում:
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...