ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղբի աշտարակ Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի դիմաց
Այսօր վաղ առավոտյան KISS FM-ի ռադիոլսողներից մեկի առավոտը "կրկին նշանավորվեց աղբի աշտարակի հետ հանդիպմամբ", որը գոյացել էր Նոր Նորքի 4-րդ զանգվածի մանկապարտեզներից մեկի անմիջապես դիմաց։
Մեր ռադիոլսողին տեխնիկական պատճառներով չէր հաջողվել զանգահարել "Սանիթեք"-ի և Երևանի քաղաքապետարանի թեժ գծերին (80-90, 105), քանի որ երեխային էր մանկապարտեզ տանում։ Բոլոր դեպքերում, մանկապարտեզների դիմաց նման հակասանիտարական վիճակը վտանգավոր է առաջին հերթին հենց երեխաների համար, որոնք շնչում են այդ օդը և ժամանակ անցկացնում այդ շրջակայքում։
Ցանկանում ենք հավատալ, որ գոնե հիմա, երբ արդեն իսկ խոստացված աղբատարներից 2-ը ժամանել են, ինչպես հայտնել էր քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Երևան քաղաքը գոնե որոշ չափով ավելի մաքուր և անվտանգ կլինի։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. Եգիպտոս չմեկնած քաղաքացիները «Էյ էնդ Ար»-ից պահանջում են տոմսերի գումարը
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգեր` բարձր երաժշտություն կեսգիշերն անց. իրավապահները հայտնել են, թե բացօթյա սրճարանը "գիշերային լիցենզիա" ունի
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են գիշերը ուշ ժամին "Roof 18n" բացօթյա սրճարանում հնչող բարձր երաժշտության պատճառով: Օ...
ՈՒՂԻՂ. Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձավ Հայաստան. Tert.am
Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօ...
ՈՒՂԻՂ. Բագրատաշենի անցակետում կուտակումներ են
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։ Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ար...