Վանո Սիրադեղյանին մենք հիմա էլ ենք փնտրում. Ոստիկանապետ
Այսօր, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ArmDaily.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի այն պնդմանը վերաբերյալ, որ Վանո Սիրադեղյանը պիտի վերադառնա Հայաստան, Օսիպյանը պատասխանեց.«Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը»:
Լրագրողների հավելյալ հարցերին, թե մտածել ասելով՝ ի՞նչ նկատի ունի, պատասխանեց.«Ոստիկանությունը մշտապես կատարում է իր աշխատանքը: Մենք ունենք օրինակ ծանր դեպք, որը տաք հետքերով բացահայտվում է, բայց ունենք նաև փոքր դեպքեր, որոնք կարծես թե պիտի անմիջապես բացահայտվեն, բայց տարիներով չեն բացահայտվում: Ուզում եմ ասել, որ ոստիկանությունը ոչինչ չի մոռանում: Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր դեպքի բացահայտման համար: Այնպես որ, Վանո Սիրադեղյանին մենք հիմա էլ ենք փնտրում»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...