Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղրաձորցիներն այսուհետ չունեն խմելու ջրի խնդիր. Ալեն Սիմոնյան

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ գյուղն ունի 2646 բնակիչ: «Շնորհիվ…

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ գյուղն ունի 2646 բնակիչ:

 

«Շնորհիվ «Բարի» հիմնադրամի և տարբեր բարերարների, որոնցից մեկը ՌԴ-ում բնակվող Հրաչ Պողոսյանն է, ընդամենը մեկ շաբաթ հետո խողովակները կտեղափոխվեն Մեղրաձոր, և մեղրաձորցիներն այլևս չեն ունենա խմելու ջրի խնդիր»,-նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հավաքագրվել է մոտ 7,5 մլն դրամ, որի շրջանակում իրենք փորձում են գործն ավարտին հասցնել:

 

Ալեն Սիմոնյանը կոչ արեց «TelCell» սարքերից օգտվելիս գումար փոխանցել «Բարի» հիմնադրամին: Բոխանցեք 100 դրամ, 200 դրամ կամ հազար դրամ: 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգեր` բարձր երաժշտություն կեսգիշերն անց. իրավապահները հայտնել են, թե բացօթյա սրճարանը "գիշերային լիցենզիա" ունի

Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են գիշերը ուշ ժամին "Roof 18n" բացօթյա սրճարանում հնչող բարձր երաժշտության պատճառով: Օ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250