Իմ առանձնատնից հայտնաբերված զենքերը որևէ առնչություն չունեն «Մարտի մեկի» գործի հետ. Քոչարյան
Իմ առանձնատնից հայտնաբերված զենքերը որեւէ առնչություն չունեն «Մարտի մեկի» գործի հետ։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նիստին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այդ զենքերը բոլորը ստուգված են եղել, այդ բոլոր զենքերի կրակած պարկուճն ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին եւ այստեղ չկար որեւէ զենք, որն օգտագործված է եղել Մարտի մեկի ժամանակ , կամ ինչ–որ տեսակի զենք, որը կարող էին ենթադրել, որ Մարտի մեկի հետ կապ ունենար»,–հայտարարեց Քոչարյանը։
Երկորրդ նախագահի խոսքով՝ իր առանձնատնից առգրավվել են ատրճանակներ եւ որդորդական հրազեն.
«Ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էր նաև այլ երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից և որսորդական զենք, այդ զենքերն ընդհանրապես առնչություն չունեն այս քրեական գործի հետ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակում։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...