ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում «դրիֆթյոր» վարորդներից մեկը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր որդին է. մանրամասներ
Երեւանում հուլիսի 21-ին, Աջափնյակ վարչական շրջանում Գեւորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տող վարորդներից մեկը նախկին ոստիկանապետի եղբորորդին է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 21-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել ու տարածվել, ուր երևում է, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։
Տեսագրության հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները երկու վարորդներին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրանք են՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ 19-ամյա Սարգիս Սարգսյանը եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 20-ամյա Կամո Խալաթյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 36 AQ 004 համարանիշի ավտոմեքենան վարել է Կ․ Խալաթյանը, իսկ «ՎԱԶ 212140» մակնիշի 99 OO 005 համարանիշի ավտոմեքենան վարել է Ս․ Սարգսյանը։
Աղբյուրը հայտնում է, որ Նիվայով «ճռիկ-վռիկ» անող Ս․ Սարգսյանը ՀՀ ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի եղբոր տղան է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգեր` բարձր երաժշտություն կեսգիշերն անց. իրավապահները հայտնել են, թե բացօթյա սրճարանը "գիշերային լիցենզիա" ունի
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են գիշերը ուշ ժամին "Roof 18n" բացօթյա սրճարանում հնչող բարձր երաժշտության պատճառով: Օ...
ՈՒՂԻՂ. Բագրատաշենի անցակետում կուտակումներ են
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։ Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ար...
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. Եգիպտոս չմեկնած քաղաքացիները «Էյ էնդ Ար»-ից պահանջում են տոմսերի գումարը
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման...
ՈՒՂԻՂ. Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձավ Հայաստան. Tert.am
Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօ...