Բացարձակ սուտ լուր. Սոցապ նախարարության արձագանքը «երրորդ սեռի» վարչության մասին հրապարակումներին
Հ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է մամուլում վերջին երկու օրերին տեղ գտած այն տեղեկություններին, թե, իբր, նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ «երրորդ սեռի» վարչություն: Նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը: Հաղորդագրությունը ներկայացնենք ամբողջությամբ:
«Անդրադառնալով մամուլում վերջին երկու օրերին արհեստականորեն շրջանառության մեջ դրված տեղեկություններին այն մասին, թե, իբր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում իրավական որևէ ձևակերպում չունեցող, սոսկ հրապարակման հեղինակի երևակայության հետևանք հանդիսացող «երրորդ սեռի» վարչություն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «լուրը» բացարձակ սուտ է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխությունները կառավարությունում քննարկվում են ընթացակարգերի համաձայն՝ առանց լուրջ բովանդակային առարկությունների:
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև՝ ՀՀ պետական բոլոր ինստիտուտների աշխատանքի առանցքն ու հիմնաքարը Սահմանադրությունն է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական գործառույթը սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների աջակցությունն է: Ըստ այդմ՝ նախարարության կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխությունները, բխում են բացառապես այս գործառույթից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...