ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաբարովսկում ճամբարի հրդեհի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 4-ի
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում լեռնադահուկային հանգստավայրում տեղակայված վրանային ճամբարում հրդեհի հետևանքով զոհերի թիվը 4-ի է հասել։ Բոլոր զոհերը երեխաներ են՝ 3 աղջիկ և 1 տղա: Այս մասին տեղեկանում ենք «Վեդոմոստի»-ից:
Աղջիկներից մեկը տեղում է մահացել, մյուս երեքը՝ ավելի ուշ՝ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բացի այդ՝ 12 տուժած կա՝ 5 մեծահասակ և 7 երեխա: Նշվում է, որ հրդեհի պահին ճամբարում 7-15 տարեկան 189 երեխա է եղել:
Ճամբարի ղեկավար Մաքսիմ Կուզնեցովը ձերբակալվել է։ Նրանից բացի՝ ձերբակալվել է նաև «Էքստրիմ Սերվիս» ԲԲԸ տնօրեն Վիտալի Բուրլակովը։ Վրանային ճամբարը վերջինի ընկերության սեփականությունն էր։
Ինչպես արդեն հայտնել էինք, մասնավոր վրանային ճամբարում հրդեհը բռնկվել էր հուլիսի 22-ի երեկոյան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզահամերգային համալիրի մոտ բուսածածկույթ է այրվում
Հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայի...
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտն...
Վերելակի պոկվելու հետևանքով տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան քաղաքում: Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվ...
Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ ա...