Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի ներկայացել. նիստը 2 ժամով հետաձգվեց
Այսօր շարունակվել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Ամբաստանյալը նիստին չի ներկայացել առողջական վիճակի պատճառով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացվել է այդ մասին հավաստող փաստաթուղթ: Իսկ դատական նիստին ներկայացել էր փորձագետ, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը:
«Ներկայացվել է փաստաթուղթ այն մասին, որ առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը նիստին մասնակցել չի կարող: Դատական նիստին ներկայացել է փորձագետ Լուսինե Մամիկոնյանը»,-հայտարարեց դատավորը:
Նա անձը հաստատող փաստաթուղթ պահանջեց, որը ներկայացնելուց հետո դատավորը դատավարության մասնակիցներին հիշեցրեց, որ փորձաքննություն նշանակելով՝ դատարանը նշել էր այն փորձագետների անունները, որոնց պաշտպանական կողմը խնդրել էր ներգրավել փորձաքննության կատարմանը: Հանձնաժողովի կազմում 4 անձանց անուններ էին նշվել:
Լուսինե Մամիկոնյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք տեղեկացված է, թե ինչի համար է ներկայացվել դատարան, ի՞նչ փորձաքննության մասին է խոսքը: Վերջինս նշեց, որ ավելի քան 10 տարվա բժիշկ-էնդոկրինոլոգի փորձ ունի, որևէ ազգակցական կամ այլ կապ չունի ամբաստանյալի հետ:
Դատավարության մասնակիցներից մեկը դատարանին խնդրեց պահանջել, որ փորձագետը ներկայացնի իր մասնագիտական փորձը վկայող փաստաթուղթ: Փորձագետը ժամանակ խնդրեց: Նիստը հետաձգվեց և կշարունակվի 1.5 ժամ անց:
Տեսանյութը` Shantnews.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...