Հրամանատարի դրդմամբ N զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամ
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել եւ ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննված եւ մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ N զորամասի հրամանատար Ա.Ս.-ն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը 2018 թվականի փետրվար ամսին զորամասի սպաներ Ա.Բ.-ի, Խ.Չ.-ի, Ա.Հ.-ի, Ա.Ս.-ի եւ Է.Գ.-ի միջոցով կազմակերպել է զորամասին հատկացված դիզելային վառելիքի վատնումը եւ նրանց դրդել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ագրեգատների աշխատանքային թերթիկներում կատարել կեղծ գրառումներ, իբր նշված ագրեգատների շարժիչները շահագործվել են ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, որին վերջիններս համաձայնել են։ Կատարված կեղծիքների արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչեւ հունիսն ընկած ժամանակահատվածում N զորամասից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 8.856.000 ՀՀ դրամ արժողության 24.000 լիտր դիզելային վառելիք եւ իրացվել։
Նշված հանցավոր արարաքները կատարելու համար կատարելու համար N զորամասի հրամանատար Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Սպա Ա. Ս.-ին եւ ավագ ենթասպա Է.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Սպաներ Ա.Բ.-ին Խ. Չ. -ին Ա. Հ. -ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Սերժանտ Հ.Ա.-ին եւ շարքային Կ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Առաջադրված մեղադրանքներում բոլորն իրենց մեղավոր են ճանաչել, իսկ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Երևանում. տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն
Երեւանում, այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին...
Պայթյուն Սիսիանում. զոհ կա
ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սիսիանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին:«Սիսիա...
Աշխատանքներ են տարվում պարզելու Հովտաշենում արագիլների անկման պատճառը
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...