Նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն․ Օսիպյանը՝ նույնասեռականների կողմից հարձակումների մասին
Ես երկար տարիներ աշխատում եմ ոստիկանական համակարգում եւ նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն: Այս մասին Իջևանում լրագրողներին հայտնել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Այսպիսով, նա անդրադարձավ վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին, երբ նույնասեռականները ոստիկանության բաժնում բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ և փողոցում հայհոյել են իրավապահներին:
«Մենք պետք է դա հասցնենք նվազագույնը եւ փորձենք ամեն ինչ անել մեր բարեխիղճ ծառայությամբ, որ վերանա նման մոտեցումը: Կան քաղաքացիներ, որոնք տեսնելով փոքրաթիվ ոստիկաններին, իրենք լինելով մի փոքր շատ, կարծում են՝ իրենց կարելի է ամեն ինչ, կարող են օրենք խախտել: Դա այդպես չի, մեր ուժերը բավարարում են ՀՀ ցանկացած հատվածում ցանկացածին կարգի հրավիրել եւ պատասխանատվության ենթարկել»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...