Փոքրիկ բոլոլա ենք կազմակերպում. Բողոքի ակցիա՝ ՃՈ շենքում
Վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում։ Նրանք պահանջում են ՃՈ 3 բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնից ազատում. ՀՔԲ-ների ղեկավար Արթուր Տոնոյանի, ՃՈ Երևան քաղաքի պետ Արման Հակոբյանի և ճանապարհային նշանների բաժնի պետ Կոստանտին Կոստանյանի։
ArmDaily.am-ի հետ զրույցում Տուգանք հասարակական նախաձեռնության անդամներից Արտակ Խաչատուրովը հայտնեց, որ ակցիայի նպատակը երթևեկության ճիշտ կազմակերպման պահանջն է, ինչպես նաև ՃՈ աշխատանքի որակի բարձրացումը. «Անօրեն գծանշումների պատճառով տուգանվելու, քաղաքում քաոսը չվերահսկել ու ՄՌՈւ-ներում ժողովրդին հերթերի մեջ տանջելու համար մեծ քաղաքում փոքրիկ բոլոլա ենք կազմակերպում ՃՈ վարչության առաջ»։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...