Վանեցյանի մայրն ունի 3 անշարժ գույք, 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, իսկ հայրը՝ 960 մլն դրամ. Armtimes.com
ՀՀ նախագահի օգնական Մարգարիտ Ազարյանը, որը նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, 2019 թվականի մայիսի 30-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:
Հարկային տարվա սկզբում Ազարյանն ունեցել է 5 մլն 874 հազար 368 դրամի չափով հանձնած փոխառություններ: Հարկային տարում Ազարյանը փոխառության է հանձնել 4 մլն 113 հազար 576 դրամ, արդյունքում փոխառության գումարի չափը հարկային տարվա վերջում կազմել է 9 մլն 987 հազար 944 դրամ:
2018-ի սկզբում Ազարյանն ունեցել է 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 40 մլն դրամ եւ 15 հազար դոլար: 2018-ին Ազարյանն ունեցել է 16 մլն 74 հազար 198 դրամի չափով եկամուտ, որից 7 մլն 389 հազար 941 դրամը գոյացել է աշխատավարձից, 4 մլն 113 հազար 576 դրամը գոյացել է ստացված փոխառություններից, 1 մլն 157 հազար 357 դրամը գոյացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից, 2 մլն 916 հազար 523 դրամը գոյացել է այլ աշխատավարձից, իսկ 496 հազար 801 դրամի գոյացման աղբյուրը հայտնի չէ, քանի որ որպես եկամտի աղբյուր նշված է՝ «այլ եկամուտներ»:
2017-ին՝ դեռեւս ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը ստանձնելուց Ազարյանն ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 հողամաս:
Ազարյանի ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, 2018 թվականի մարտին էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը:
2017-ին Վանեցյանը ձեռք է բերել 2 առանձնատուն՝ 48 մլն դրամով եւ 198 մլն 440 հազար դրամով: Նույն տարում Վանեցյանը ձեռք է բերել նաեւ 1 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ C 200» մակնիշի՝ 22 մլն դրամով:
Շարունակությունը այստեղ՝ armtimes.com: