ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք են բերմա ենթարկվել
Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կանայք:
Միջոցառման նպատակն է՝ արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ՝ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին: Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր: Միջոցառումները շարունակական են լինելու:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահը կարմիր լողավարտիքով հայտնվել է լողափին
ՈՒկրաինացիների կողմից հիացմունքի է արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլը, երբ կարմիր լողավարտիքով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում վթարից տուժած քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխում են ՀՀ
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողութ...
ՈՒՂԻՂ. Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև...