Սահմանին գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչը 83-ամյա Վահանդուխտ տատն է. shantnews.am
Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղը, Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ, այստեղ լինելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, անցաթղթեր ստանալն էլ մի քանի օրերի պատմություն է: Այս մասին տեղեկանում ենք Shantnews.am-ից:
Լրատվականն իր անդրադարձում նշում է. «Սահմանից այն կողմ, այդքան մոտ ու այդքան հեռու Անիի եկեղեցիներից մեկի նմանությամբ 19-րդ դարի սկզբին բնակիչները սև ու կարմիր տեղական տուֆ քարերի համադրությամբ կառուցում են Թուխ Մանուկը:
Արտավազդ Ասատրյանենց ընտանիքը 70-ականներին է գյուղից հեռացել, ասում է՝ ծնողների համար բնակավայրը լքելու հիմնական, բայց ոչ միակ պատճառը սահմանային ռեժիմն էր։Բայց հաճախ է գալիս հայրենի գյուղ ու մեկ առ մեկ գիտի, թե անտարբերությունն ինչ հետքեր է թողնում նախկին շեն գյուղի վրա:
Վանից Խարկով տեղափոխված գեղաքանդակ խաչքարերից բացի, ևս մեկ եզակի ու սև խաչքար տեղադրված է մկրտարանում, ըստ ուսումնասիրությունների՝ խաչքարի զարդաքանդակները նման են հինգերորդ դարի ճարտարապետությանը: Ասում են, որ եկեղեցու սյուները ևս բերված են Սարիղամիշից, դրանցից մի քանիսն արդեն քայքայվել են, մյուսները դեռ ամրությամբ պահում են եկեղեցու տանիքի փայտյա կոնստրուկցիան:
Լքված գյուղի ու խոնարհված եկեղեցու միակ պահապանը Վահանդուխտ տատն է, այս գյուղ հարս է եկել 50-ականներին՝ Սարդարապատ գյուղից: Առանց պատարագի ու ժամերգության էլ Վահանդուխտ տատը պահպանում է գյուղի միակ սրբավայրում ամեն կիրակի մոմ վառելու ավանդույթը: 15 տարի առաջ գյուղի անունը Նորշեն են փոխել, բայց Խարկովի արևն ու հացահատիկի շտեմարան հողերը նախկին բնակչներին ետ չեն բերել: Նորշեն գյուղի միակ շեն օջախը հիմա Վահանդուխտ տատինն է: 83-ամյա կինը սկեսրոջ պատգամն է կատարում ու գյուղից չի հեռանում, մենակ է վառ պահում Անի բերդաքաքի դիմաց գտնվող գյուղի ճրագը:
«Որ տեր տիրականն եմ մեջն ինչ կա, գյուղն ասա շեն էղներ, մարդ էղներ,եռուզեռ էղներ»,- տխուր ասում է գյուղի պահապան տատը»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...