Մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին. Սամվել Բաբայանի համակիրներ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի համակիրներին մի քանի օր առաջ հանդիպեցինք Շուշիում` Վազգենի արձանի հարևանությամբ։ Նրա ներկայացուցիչը լիկբեզ էր անցկացնում հավաքվածների հետ, մեր հարցին` եթե խորհրդարանն ու Գերագույն դատարանը չվավերացնեն Բաբայանի ստորագրությունները, ի՞նչ են անելու։ «Հըվաքվիլու, քյալու ենք պահանջենք մեր ձայնը, ուրանք ասալ են` 10 տոկոս, մենք ավելին հըվաքալ ենք. ուրանք պարտավոր են մեզ հետ հաշվի նստել, պատասխան տալ, ու մենք մինչև վերջ քինալըվ ենք»:
Մինչև վերջը ո՞րն է։ «Մինչև մեր թեկնածուն հաղթի, մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին»:
Ի դեպ, շաբաթ-կիրակի Ղարաբաղում էին ոչ միայն ՀՀ ԱԳ նախարարը, այլև փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Այնտեղ էին նաև Հայաստանի ՀՅԴ անդամները՝ Արմեն Ռուստամյանի հետ, ով բանակցում էր ամենաանցողիկ համարվող թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի ներկայացուցչի հետ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...