«Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ի ներկայացում՝ խորհրդարանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանում հետաքրքիր անվանումով միջոցառում է նախատեսված: Մասնավորապես, տեղի է ունենալու «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ի ներկայացումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ներկայացվելու է ԱԺ նախագահի կարգադրությամբ ձեւավորված հասարարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում:
Ընդ որում, հետաքրքիր է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ այդ հասարակական հիմունքներով մարմինը ձեւավորված է եղել դեռ նախորդ խորհրդարանի վերջում, սակայն ակտիվ գործունեություն չի ծավալվել, իսկ այս ատլասի ներկայացնումն էլ իրականացվելու է Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի (ներկա կլինեն Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը) եւ Առողջապահության հարցերով հանձնաժողովի հետ համատեղ (նախագահ Նարեկ Զեյնալյանը գործուղման է, եւ նրա փոխարեն այլ անձ կվարի): Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե ներկայացվելու է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ը, որն իրենից ներկայացնում է հակաբեղմնավորիչների օգտագործման միջազգային փորձը»:
Մանրամասներըՙ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...